Life

Երաժշտությունը վիրահատությունների ժամանակ ուժեղացնում Է ցավազերծումը. գիտնականներ

1 րոպեի ընթերցում

Երաժշտությունը վիրահատությունների ժամանակ  ուժեղացնում Է ցավազերծումը. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի մի խումբ հետազոտողներ հանգել են այն եզրակացության, որ երաժշտությունը հիանալի Է աշխատում որպես հիվանդանոցների հիվանդների համար ընդհանուր անզգայացման լրացում՝ վերացնելով նրանց ցավը:

Բացի այդ, ճիշտ ընտրված մեղեդիները կարող են նվազեցնել հոսպիտալացված մարդկանց անհանգստությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես նշում են գիտնականները, երաժշտությունն օգնում Է, քանի որ ցավը միաժամանակ ֆիզիկական եւ հոգեբանական զգացողություն Է:

Մասնագետներն առաջարկում են այն հիվանդներին, որոնց վիրաբուժական միջամտություն Է սպասվում, թույլատրել հետները բերել իրենց երաժշտական նվագարկիչները կամ հիվանդի հարազատներին թույլ տալ անել դա:

Մինչդեռ մեկ այլ հետազոտություն, որը հրապարակվել Է օգոստոսի սկզբին, պնդում Է, որ երաժշտությունը կարող Է շեղել վիրահատարաններում աշխատող անձնակազմին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում