Life

The Telegraph-ը հրապարակել Է բոլոր ժամանակների լավագույն փոփ-երգչուհիների վարկանիշը

1 րոպեի ընթերցում

The Telegraph-ը հրապարակել Է բոլոր ժամանակների լավագույն փոփ-երգչուհիների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Telegraph բրիտանական թերթը կազմել Է երաժշտության պատմության մեջ մեծագույն փոփ-երգչուհիների վարկանիշը: Առաջին տեղն զբաղեցրել Է երգչուհի Մադոննան, որը, հրատարակության փորձագետների կարծիքով, նշանակալի ներդրում ունի ոչ միայն երաժշտական ինդուստրիայի զարգացման, այլեւ ընդհանրապես փոփ-մշակույթի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գուցեեւ նա ամենալավ վոկալիստը եւ կոմպոզիտորը չԷ, բայց այն, ինչ նա արել Է երաժշտության մեջ, ոչ ոք չի արել»,-իր ընտրությունը մեկնաբանում Է թերթը:

Երկրորդ տեղում Մադոննայի հայրենակից Թինա Թյոռներն Է, որի ստեղծագործությունը, The Telegraph-ի կարծիքով, նպաստել Է ժամանակակից այնպիսի աստղերի հայտնվելուն, ինչպիսիք են Բեյոնսեն եւ Ռիհանան: «Այդ կինը ռոքը եւ սոուլը դարձրեց մեր ժամանակի ֆավորիտները»,-նշում Է հրատարակությունը:

Երրորդ հորիզոնականն զբաղեցրել Է բրիտանուհի Քեյթ Բուշը: «Նրա վերամբարձ, բարդ, խորհրդավոր տեքստերը, հավանաբար, ամենակատարյալներն են նրանցից, ինչը երբեւիցե ստեղծել են փոփ-երաժշտության մեջ»,-պարզաբանում Է թերթը:

Առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Դեբի Հարրին, ABBA-ն, Արեթա Ֆրանկլինը, Էմի Ուայնհաուսը, Բեյոնսեն, Ադելը եւ Պաթի Սմիթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում