Տարածաշրջանային

Աղրըում երեք քուրդ զինյալ է սպանվել

1 րոպեի ընթերցում

Աղրըում երեք քուրդ զինյալ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Աղրը նահանգի Դիյադին գավառում ժանդարմերիայի հրամանատարության վրա հարձակում գործած Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները սպանվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Օգոստոսի 12-ի երեկոյան ժանդարմերիայի վրա հրացաններով հարձակում գործած քրդերի նկատմամբ թուրք իրավապահները կրակ են բացել: Կողմերի միջև բախման հետևանքով երեք քուրդ զինյալ սպանվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում