Սիդնեյի կենդանաբանական այգու փիղը խաղում Է ռեգբիի գնդակով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիդնեյի Տարոնգա կեդանաբանական այգու աշխատողները Գան մականունով փղին սովորեցրել են խաղալ ռեգբիի գնդակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փիղը սովորել Է խփել ռեգբիի գնդակով՝ այն բարձրացնելով կնճիթով եւ հարվածելով ոտքով: Տարոնգա կենդանաբանական այգու աշխատակիցները Գանի գլխին տեղակայել են GoPro խցիկ, որպեսզի տրյուկի կատարումը նկարահանեն այլ հեռապատկերով:  

Դրա շնորհիվ հաջողվել Է ստանալ կադրեր, թե ինչպես Է փիղը խփում գնդակին, իսկ այնուհետեւ տեղափոխում գերանը:

Հայտնի են դեպքեր, երբ փղերին հաջողվել Է սովորեցնել բասկետբոլի խաղի հնարքներ:

Հայերեն Русский