ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter-ը վերացրել Է անձնական հաղորդագրություններում 140 նիշի սահմանափակումը: Այժմ օգտատերերը կարող են փոխանակել ցանկացած երկարությամբ տեքստեր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 12-ին այս մասին հայտնել Է USA Today հրատարակությունը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը:
«Այսօրվա փոփոխությունը եւս մեկ մեծ քայլ Է՝ ուղղված այն բանին, որ Twitter-ի մասնավոր սեգմենտը դառնա Էլ ավելի հզոր ու գրավիչ»,- սոցցանցի իր Էջում մեկնաբանել Է Twitter-ի Direct Messages նախագծի ղեկավար Սաչին Ագարվալը:
Փոփոխությունն սկսել Է գործել օգոստոսի 12-ից Twitter-ի բոլոր շարժական հավելվածների, Tweetdeck հավելվածի, ինչպես նաեւ սոցցանցի կայքից գրող օգտատերերի համար:
Ստանդարտ հրապարակային հաղորդագրությունների համար 140 նիշի սահմանափակումը պահպանվում Է: