Life

Facebook-ը որոշել Է Twitter-ի հետ մրցակցել նորությունների տարածման բնագավառում

2 րոպեի ընթերցում

Facebook-ը որոշել Է Twitter-ի հետ մրցակցել նորությունների տարածման բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ը մշակում Է ինքնուրույն շրաժական հավելված, որն աշխատում Է Twitter-ի սկզբունքով. այն նպատակամղված Է կարճ եւ կարեւոր նորությունների արագ տարածմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Business Insider-ը՝ հղում անելով աղբյուրի:

Ծառայությունը օգտատիրոջը թույլ կտա ընտրելու գործընկեր-հրատարակությունների կողմից լուսաբանվող թեմաներ, բաժանորդագրվել դրանց եւ ստանալ push-ծանուցումներ՝ հենց որ նորությունը թարմացվի: Երբ տեղի ունենա կարեւոր իրադարձություն, հրատարակությունները կկարողանան այդ մասին ընթերցողներին ակնթարթորեն տեղեկացնել հավելվածի միջոցով:

Ծանուցումները բաղկացած կլինեն մինչեւ 100 նիշից բաղկացած տեքստից (Twitter-ում՝ 140 սիմվոլ Է) եւ հղումից, որը տանում Է ԶԼՄ-ի կայքի այն Էջը, որտեղ զետեղված Է նյութը: Այդպիսով՝ շտապ հաղորդագրությունը արագորեն կտարածվի, ինչպես դա տեղի Է ունենում թվիթներով միկրոբլոգների ծառայությունում:

Աղբյուրի տվյալներով՝ հավելվածը վաղ թեսթավորման փուլում Է: Արդեն ընտրված են մի քանի ընկերություններ, որոնց հրապարակումներն առաջինը հասանելի կլինեն նոր ծառայությունում: Նշվում Է, որ պրոդուկտը պետք Է դառնա Facebook for Business-ի, բիզնես-ուղղության զարգացման նախագծի բաղկացուցչի մասը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում