Տարածաշրջանային

Դիարբեքիրում քուրդ զինյալների հարձակումից զինվոր է զոհվել

1 րոպեի ընթերցում

Դիարբեքիրում քուրդ զինյալների հարձակումից զինվոր է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները ականանետներով հարձակում են գործել Դիարբեքիրի Հանի գավառում գտնվող ժանդարմերիայի բաժանմունքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Ականանետից արձակած կրակոցից հետո քուրդ զինյալները սկսել են կրակել բաժանմունքի վրա, ինչի հետևանքով մեկ զինվոր զոհվել է, չորս զինվոր և մեկ քորուջու (պահապան)` տարբեր տեղերից վիրավորվել:

Թուրքիայի իրավապահ մարմինները լայնածավալ գործողություններ են սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով: Նշվում է, որ թուրքական կողմը կարողացել է չեզոքացնել երկու քուրդ զինյալի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում