Life

Սլովենացի տենորը երգել Է ուղեղի վիրահատության ժամանակ

2 րոպեի ընթերցում

Սլովենացի տենորը երգել Է ուղեղի վիրահատության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովենացի օպերային, համերգային եւ խմբերգային վոկալիստ Ամբրոժ Բայեց Լապայնեն Նիդեռլանդների հիվանդանոցում երգել Է նյադավիրաբուժական վիրահատության ժամանակ, հաղորդու Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով UPI-ին: Արտիստը կատարել Է Gute Nacht կոմպոզիցիան Ֆրանց Շուբերտի «Ձմեռային ուղի» երաժշտական ցիկլից: Այդ ընթացքում բժիշկները հեռացնում Էին նրա գլխուղեղի ուռուցքը (գլիոբլաստոման):

Վիրահատության տեսագրությունը Բայեց Լապայնեն զետեղել Է YouTube-ում: Նրա խոսքով, բժիշկները խնդրել են երգել, որպեսզի վերահսկեն գործընթացը: Որոշ ժամանակ կատարողը լռել Է: Ավելի ուշ նա պարազաբանել Է, որ ժամանակավորապես կորցրել Է լեզուն շարժելու ունակությունը: «Դա շատ տարօրինակ զգացողություն Էր»- նշել Է երգիչը:

Բայեց Լապայնեն ճշտել Է, որ վիրահատությունը տեղի Է ունեցել ավելի քան մեկ տարի առաջ: Այժմ ինքն իրեն լավ Է զգում եւ շարունակում Է վոկալիստի կարիերան:

Գլիոբլաստոման ամենաագրեսիվն ու տարածվածն Է ուղեղի չարորակ ուռուցքներից (բոլոր դեպքերի 52 տոկոսը): Եթե այն չբուժեն, հիվանդը կապրի շուրջ երեք ամիս առաջին ախտանշանների հայտնվելու պահից: Բայց բուժման դեպքում Էլ կյանքի ժամկետը շատ ավելին չԷ. հիվանդների կեսի համար դա մեկ տարի Է, եւ սոսկ հինգ տոկոսին Է հաջողվում ապրել երեք տարուց ավելի:

Հենց այդպիսի ուռուցք են հայտնաբերել օպերային արտիստ Դմիտրի Խվորոստովսկու մոտ: Բացի դրանից, գլիոբլաստոման դարձել Է երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահվան պատճառը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում