Life

Դեւիդ Լինչը կնկարահանի «Թվին Փիքս» կուլտային սերիալի շարունակությունը

1 րոպեի ընթերցում

Դեւիդ Լինչը կնկարահանի «Թվին Փիքս» կուլտային սերիալի շարունակությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Դեւիդ Լինչը սեպտեմբերին կնկարահանի «Թվին Փիքս» կուլտային սերիալի շարունակությունը, պրեմիերան նշանակված Է 2017 թվականին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Deadline ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով Showtime հեռուստաալիքի նախագահ Դեւիդ Նեւինսին:

Նեւինսը հայարարել Է, որ սերիալի երրորդ սեզոնն «ալիքի գերակա նախագիծն Է»:

«Պարզ Է դարձել, որ սեզոնն ավելի երկար կլինի նախապես պլանավորված ինը սերիայից,- հայտարարել Է ալիքի նախագահը:- Լինչը ցանկանում Է անձամբ նկարահանել նոր սեզոնի բոլոր սերիաները»:

«Թվին Փիքսն» ամերիկյան դրամատիկական հեռուստասերիալ Է, որը ռեժիսոր Դեւիդ Լինչը եւ սցենարիստ Մարկ Ֆրոստն ստեղծել են 1990 թվականին:

2007 թվականին Time հանդեսը սերիալը ներառել Է բոլոր ժամանակների լավագույն TV-շոուների շարքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում