ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում օգոստոսի 26-ին տեղի կունենա La Tomatina լոլիկի հերթական «ճակատամարտը»: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ճակատամարտը տեղի է ունենում ամեն տարի` օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում: Այս անգամ այն խոստանում է լինել առավել հետաքրքիր ու մեծ , քանի որ կնշվի «ճակատամարտի» 70-րդ տարեդարձը:
Մրցույթը կկայանա իսպանական Բունյոլ ոչ մեծ քաղաքում, որը գտնվում` Հյուսիսային Իսպանիայում և կմասնակցեն հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհից: Կռվի միակ զենքը լոլիկն է: Տոնը կսկսվի առավտոյան ժամը 11-ին` օդի մեջ ջրցան մեքենաների կրակոցով, որից հետո կմեկնարկի խելահեղ ժամը: Մոտ մեկ ժամ անց օդում երկրորդ կրակոցը կհնչի, որից հետո հրշեջ մեքենաները կսկեն մաքրեն հրապարակը:
Տոնը ունի մեկ գլխավոր օրենք. անհրաժեշտ է լոլիկը նետելուց առաջ այն ճզմել, որպեսզի խուսափել վնասվածքներից:
Տոնը ավարտվում է լողավազանում, որը ամբողջովին լցվում է լոլիկի հյութով: