Նեպալցի ուսանողը մեկ րոպեում 134 անգամ ոտքերով հարվածել Է իր գլխին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալցի Փուսքար Նեպալ անունով ուսանողը գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ մեկ րոպեում 134 անգամ ոտքերով հարվածելով իր գլխին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Metro-ն:
Հրատարակությունը նշում Է, որ երիտասարդը Գինեսի ցուցակում գրանցվել Է անցյալ շաբաթ, սակայն բուն ռեկորդը նրան հաջողվել Է սահմանել տակավին անցյալ տարվա դեկտեմբերին:
«Ես ցանկանում Էի հայտնվել Ռեկորդների գրքում: Մի քանի տարի առաջ իմացա, որ կա ոտքերովդ գլխիդ հարվածելու կատերգորիա: Ես ինձ համար ընտրեցի այդ ուղղությունը եւ կենտրոնացա հենց դրա վրա»,- պատմել Է Նեպալը՝ նշելով, որ վարժանքներն իր համար ծանր Էին:
Նրա խոսքով՝ռեկորդ սահմանելուն պատրաստվելը ութ – ինն ամիս Է տեւել: Նա մարզվել Է օրական մի քանի ժամ, ի վերջո այնպես Է տիրապետել տեխնիկային, որ այժմ կարող Է իր գլխին հարվածել միաժամանակ երկու ոտքերով, հաղորդել Է The New York Post-ը:
Ոտքերով իր գլխին հարվածելու նախորդ ռեկորդակիրը եղել Է ամերիկացի Ջոել Լեյնդեքերը: Նա կարողացել Է մեկ րոպեում դա անել 124 անգամ: