ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 8-ամյա հնդիկ Մոհամեդ Քալիմը, որը տառապում Է տեղային հսկայագարությամբ, հաջողությամբ Է տարել աջ ձեռքի փոքրացման վերջին վիրահատությունը: Վիրահատական միջամտությունների շարքն սկսել են 2014 թականին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:
Հրատարակությունը նշում Է, որ երեխան կկարողանա օգտվել ձեռքից, քանի որ նյարդերը չեն վնասվել: Վերկանգնմանը նպաստում Է ֆիզիոթերապիայի բուժընթացը, որն անցնում Է տղան: Բժիշկները պլանավորում են եւս մեկ միջամտություն. անհրաժեշտ Է վիրահատել Քալիմի երկրորդ ձեռքը:
Չնայած բուժման հաջողությանը, Քալիմի հայրենի գյուղի բնակիչները կարծում են, թե տղան չի կարողանա ապաքինվել: «Նա սատանայի ծնունդ Է»,- հայտարարել Է ընտանիքի հարեւաններից մեկը: Նա նաեւ կարծիք Է հայտնել, թե Քալիմն անիծված Է այն սխալ արարքների համար, որ կատարել են նրա ծնողները: