Life

Օգոստոսի 12-ին նշվում Է Փղերի համաշխարհային օրը

1 րոպեի ընթերցում

Օգոստոսի 12-ին նշվում Է Փղերի համաշխարհային օրը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սկսած 2012 թվականից օգոստոսի 12-ին նշվում Է Փղերի համաշխարհային օրը (World Elephant Day): Օրը տոնելու նախաձեռնությամբ 2011 թվականին հանդես են եկել կանադացի ռեժիսորներ Փատրիսիա Սիմսը եւ Մայքլ Քլարկը CanazWest Pictures կինոընկերությունից եւ Թաիլանդի Փղերի վերատարածման հիմնադրամը (Elephant Reintroduction Foundation, Բանկոկ): Դրա անցկացման նպատակը տեղեկատվության տարածումն Է աֆրիկյան եւ հնդկական (կամ ասիական) փղերի պոպուլյացիաների պաշտպանության եւ պահպանման անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գոյություն մունեն նաեւ այդ կենդանիներին նվիրված այլ օրեր. Փղերի օրը, որը նշվում Է մարտի 13-ին Թաիլանդում, Կենդանաբանական այգիներում փղերի պաշտպանության համաշխարհային օրը՝ հուլիսի 20, Փղերի պաշտպանության համաշխարհային օրը՝ նոյեմբերի 30: Այդ տոները, որոնք անցկացվում են տարբեր նախաձեռնող խմբերի որոշմամբ, միավորում Է մեկ ընդհանուր նպատակ. հասարակայնության ուշադրությունը հրավիրել փղերի պաշտպանության անհրաժեշտության, ապօրինի բնաջնջման, ինչպես նաեւ անազատության մեջ կենդանիներին պահելու հիմնախնդիրների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում