Life

Toyota-ն ջրածնով աշխատող ավտոմեքենաների թողարկում Է սկսել

1 րոպեի ընթերցում

Toyota-ն ջրածնով աշխատող ավտոմեքենաների թողարկում Է սկսել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Toyota ավտոգործարանը իր Mirai առաջին ջրածնային սեդանը կսկսի երկրում վաճառել դեկտեմբերին, 2016 թվականից վաճառքներ են նախատեսվում ԱՄՆ-ում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով RT-ին:

Ճապոնիայում նորույթի գինը կկազմի շուրջ 60 հազար դոլար: Ընդ որում երկրի կառավարությունը հայտարարել է, որ էկոլոգիական սեդանների բոլոր գնորդները պետությունից լրավճարներ կստանան 17 հազար դոլարի չափով:

Քանի որ Mirai-ն աշխատում է ջրածնով, նրա համար պահանջվում են հատուկ լցակայաններ: Ավտոմեքենայի լցավորման բույն գործընթացը տեւում է ընդամենը մի քանի րոպե: Ընդ որում, արտադրողի տվյալներով, լրիվ լցավորված բաքով սեդանը կարող է անցնել մոտավորապես 650 կիլոմետր, իսկ լցավորման արժեքը մեկ կիլոմետրի հաշվով կազմում է ընդամենը 0,1 դոլար: Էլոկտրաշարժիչի հզորությունը 136 ձիաուժ է:

Մոտ ժամանակներս ջրածնային ավտոմեքենաների շուկա է պլանավորում մտնել նաեւ Honda-ն: Ընկերությունը FCV մոդելի վաճառքներն սկսելու է 2016 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում