Քուրդ զինյալները Մարդինում հարձակվել են կառավարական տան վրա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Մարդինում հարձակվել են Նուսայբինի կառավարական տան վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական իրավապահ մարմինների կողմից անմիջապես արձակած կրակոցների արդյունքում զինյալները փախել են: Կատարվածի հետևանքով մեկ թուրք ոստիկան է վիրավորվել և տարվել հիվանդանոց:

Թուրքական ոստիկանությունը գործողություններ է սկսել PKK-ի անդամներին հայտնաբերելու նպատակով:

Հայերեն Русский