Life

Աստղանավորդներն առաջին անգամ Միջազգային տիեզերակայանում աճեցված հազար են ճաշակել

1 րոպեի ընթերցում

Աստղանավորդներն առաջին անգամ Միջազգային տիեզերակայանում աճեցված հազար են ճաշակել

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՍԱ-ի աստղանավորդներ Սքոթ Քելին, Չելլ Լինդգրենը եւ ճապոնացի աստղանավորդ Կիմիա Յուին Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) փորձել են առաջին անգամ ուղեծրում աճեցված հազարի տերեւներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աստղանավորդները տիեզերքում առաջին անգամ աճեցված բանջարեղենը նախ փորձել են բնական տեսքով, իսկ հետո դրան ավելացրել են ձիթապտղի յուղ եւ քացախով իտալական համեմունք:

«Զիլ Է: Համեղ Է: Որքան թարմ Է»,-հազարի համը մեկնաբանել են ՄՏԿ-ի անձնակազմի անդամները:

Ռուսաստանցիներ Միխայիլ Կոռնիենկոն եւ անձնակազմի հրամանատար Գենադի Պադալկան հազարը փորձել են բաց տիեզերքում աշխատանքներն ավարտելուց մի քանի ժամ հետո:

Բանջարեղենը տնկել Էին հուլիսին՝ ՆԱՍԱ-ի գիտափորձի շրջանակներում: Տերեւների կեսը սառեցրել են Երկրի վրա ուսումնասիրելու համար: Ինչպես նշում Է ՆԱՍԱ-ն, ուղեծրակայանում բանջարեղենի աճեցման տեխնոլոգիան նոր հնարավորություններ Է բացում տիեզերքում մարդու աշխատանքի համար եւ կարող Է առաջին քայլը համարվել Մարս տանող ճանապարհին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում