ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզի եւ արքայադուստր Դիանայի հարսանիքի՝ նախկինում չհրապարակված 12 լուսանկարների հավաքածուն կհանվի աճուրդի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցները:
Յոթ սեւ-սպիտակ եւ հինգ գունավոր լուսանկարներն արել Է լուսանկարիչ Փատրիկ Լիչֆիլդը 1981 թվականի հուլիսի 29-ին Բուկինհեմի պալատում՝ Մեծ Բրիտանիայի միապետի պաշտոնական նստավայրում: Վեց մեծ լուսանկարներում Դիանան պատկերված Է հարսանեկան զգեստով՝ իր փեսացու արքայազն Չառլզի հետ՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու, արքայադուստրեր Աննայի եւ Մարգարետի, ինչպես նաեւ արքայազն Էնդրյուի ուղեկցությամբ:
Փատրիկ Լիչֆիլդը եղել Է Եղիսաբեթ Բ-ի զարմիկը եւ որպես լուսանկարիչ նա ուներ թագավորական ընտանիքի բոլոր հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու հնարավորություն: Նա մահացել Է 2005 թվականին 66 տարեկան հասակում: Ինչպես սպասվում Է, նրա աշխատանքները սեպտեմբերի 24-ին աճուրդի կհանի Բոստոնի RR Auction աճուրդային տունը: «Նախկինում երբեք չհրապարակված այդ լուսանկարները պատկերել են այդ հեքիաթային հարսանիքի անկեղծ եւ անսպասելի պահերը»,- ասել Է աճուրդի ներկայացուցիչ Բոբբի Լիվինգստոնը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Լուսանկարը` AP