Տարածաշրջանային

Թուրքիայի զինուժն Արարատ և Թոնդրակ լեռների տարածքում 7 քուրդ զինյալի է սպանել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի զինուժն Արարատ և Թոնդրակ լեռների տարածքում 7 քուրդ զինյալի է սպանել

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգում, որտեղ հայտարարված է 15-օրյա «ժամանակավոր ռազմական անվտանգության գոտի», Արարատ և Թոնդրակ լեռների տարածքում թուրքական ռազմական ուժերի կողմից գործողություններ են իրականացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Թարաֆ» պարբերականը, այս մասին հայտարարություն է տարածել Աղրըի նահանգապետարանը:

Գործողությունների հետևանքով սպանվել է երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) 7 անդամ: Նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանում թուրքական զինուժի լայնածավալ գործողությունները շարունակվում են:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում