ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացիները եռակի շատ են անառողջ սնունդ օգտագործում, քան իրեն կարող Է թույլ տալ օրգանիզմը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Գիտական եւ արդյունաբերական հետազոտությունների ընկերության (CSIRO) հաշվետվության մեջ, որից մեջբերում Է անում BBC News-ը:
Հետազոտության համաձայն, որին մասնակցել Է 40 հազար բնակիչ, մարդիկ միջին հաշվով գործածել են տարեկան 32 կիլոգրամին համարժեք շոկոլադ: Հավասարակշռված սննդակարգով երկրների վարկանիշում Ավստրալիան զբաղեցրել Է 61-րդ տեղը 100-ից:
«Մասնակիցների համար գնահատումները եղել են բավականին աննպաստ»,- ասել Է CSIRO-ի հետազոտությունների գծով տնօրեն պրոֆեսոր Մեննի Նոքսը:
Պրոֆեսոր Նոքսն ավստրալացու առողջ սննդի գլխավոր թշնամիների թվին Է դասել շոկոլադը, տորթերը եւ հրուշակները, ինչպես նաեւ ֆաստ-ֆուդը:
Ներկայում երեք չափահաս ավստրալացիներից երկուսը եւ չորս երեխաներից մեկն ավելորդ քաշ ունի կամ տառապում Է ճարպակալմամբ, նշել Է Առողջապահության եւ սոցիալական ապահովության կառավարական ինստիտուտը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: