Տարածաշրջանային

Թուրքիայի զինուժը երկրում PKK-ի 17 հենակետ է ռմբահարել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի զինուժը երկրում PKK-ի 17 հենակետ է ռմբահարել

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերը երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերը ռմբակոծել են օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը:

Թուրքիայի զինուժը հարվածել է երկրի հարավային Հաքքարի նահանգի տարածքում գտնվող PKK-ի 17 հենակետի վրա: Զոհերի կամ վիրավորների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում