Տարածաշրջանային

Թուրքական իրավապահ մարմինները PKK-ի երկու զինյալի են սպանել

1 րոպեի ընթերցում

Թուրքական իրավապահ մարմինները PKK-ի երկու զինյալի են սպանել

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մուշ նահանգի Վարթո գավառում իրավապահ մարմինները կարողացել են չեզոքացնել Քրդական բանվորական կուսակցության (PKK) երկու զինյալի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Թուրքական իրավապահ մարմինները, Վարթո գավառում տեսնելով քուրդ զինյալներին, պահանջել են նրանցից զենքերը վայր դնել, սակայն քրդերը պահանջը չեն բավարարել: Արդյունքում կողմերի միջև բախում է սկսվել, ինչի հետևանքով PKK-ի 2 մարտիկ զոհվել է:

Հաղորդվում է, որ քուրդ զինյալները Վարթո էին եկել ահաբեկչություն իրականացնելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում