Life

Google-ը կդառնա Alphabet հոլդինգի դուստր ընկերությունը

1 րոպեի ընթերցում

Google-ը կդառնա Alphabet հոլդինգի դուստր ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Google կորպորացիան կդառնա Alphabet անվանմամբ ստեղծվող հոլդինգի դուստր ընկերությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Google-ի հիմնադիրներից մեկի՝ Լարի Փեյջի հաղորդագրության մեջ:

Alphabet-ում խոշորագույն ընկերությունը կմնա Google-ը: Ըստ որում այն կենթարկվի կազմակերպական կրճատման. դրանից կանջատվեն այն ստորաբաժանումները, որոնք զբաղվում են ինտերնետ-գործարարությունից հեռու մշակումներով: Այդ նոր ընկերությունները նույնպես կդառնան Alphabet-ի բաղկացուցիչ մասը:

Նոր հոլդինգային կառույցի գլխավոր տնօրենը կդառնա Փեյջը, իսկ Google-ի հիմնադիր Սերգեյ Բրինը կզբաղեցնի Alphabet-ի նախագահի պաշտոնը:

Google-ի արտադրանքի գծով ավագ փոխնախագահ Սունդար Փիչային կնշանակվի Alphabet-ի կազմի մեջ մտնող նորացված Google-ի գլխավոր տնօրեն:

Google-ի՝ սակարաններում գնանշվող բաժնետոմսերը կփոխարինվեն Alphabet-ի համանման արժեթղթերով:

Google կորպորացիան հիմնվել Է 1998 թվականին: Դրա հիմնական ակտիվը՝ համանուն որոնիչը, ստեղծվել Է որպես Փեյջի եւ Բրինի ուսումնական ծրագիր, որոնք այն ժամանակ Ստենֆորդի համալսարանի ուսանողներ Էին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում