Տարածաշրջանային

Բինգյոլում PKK-ի երկու մարտիկ զոհվել է

1 րոպեի ընթերցում

Բինգյոլում PKK-ի երկու մարտիկ զոհվել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Բինգյոլի (Բյուրակն) կենտրոնին մոտ գտնվող Էլմայը գյուղում երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուղի քուրուջուների (պահապան) միջև օգոստոսի 10-ի գիշերը բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Բախման հետևանքով երկու քուրդ զինյալ սպանվել է: Եվս երկուսին հնարավոր է եղել բռնել: Քանի որ բռնված քուրդ զինյալներից մեկը վիրավոր է եղել, նրան տեղափոխել են հիվանդանոց՝ ուժաղացնելով բուժհաստատության շուրջ հսկողությունը: PKK-ի մյուս մարտիկին սկսել են հարցաքննել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում