ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուելսի Թոնիփանդի քաղաքի հրուշակագործ ամուսինները ջեմ են պատրաստել բեկոնից: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Wales Online-ին, կերակրատեսակի հեղինակներն են դարձել Մարտին Քոուլին եւ նրա կինը՝ Սյուզին: Դեսերտի բաղադրության մեջ մտել են թխկու օշարակը, վիսկին, մշկընկույզը, դարչինը եւ կայենյան պղպեղը:
Ջեմն ստեղծողների խոսքով՝ իրենց նոր կերակրատեսակը աննախադեպ հաջողություն Է վայելում գնորդների մոտ, դրա պահանջարկն այնքան մեծ Է, որ հրուշակագործները չեն հասցնում այն պատրաստել: «Վերջին ամսվա ընթացքում մենք մշտապես բեկոնի ջեմը տարել ենք տարբեր շոուների: Հանգստյան օրերից մեկի ընթացքում դրան Է բաժին ընկել մեր հասույթի մեկ երրորդը»,-նշել Է Մարտին Քոուլին:
Այժմ զույգը միջոցներ Է փնտրում՝ հուսալով եւս 4 հազար ֆունտ ստեռլինգ (6 հազար դոլարից փոքր-ինչ ավելի) ստանալ լրացուցիչ հարկաբաժին եւ սարքավորում ձեռք բերելու համար:
Անհրաժեշտ միջոցները ձեռք բերելուց հետո Քոուլի զույգը հույս ունի գնորդներին ներկայացնել նոր մթերք՝ ջեմ չորիզոյից (խոզի մսից Իսպանիայում եւ Պորտուգալիայում պատրաստված երշիկ):