Տարածաշրջանային

PKK-ն Դիարբեքիրում միաժամանակ հարձակվել է անվտանգության վարչության և ժանդարմերիայի վրա

1 րոպեի ընթերցում

PKK-ն Դիարբեքիրում միաժամանակ հարձակվել է անվտանգության վարչության և ժանդարմերիայի վրա

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի Լիջե գավառում երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների երկու խումբ միաժամանակյա գործողություն են իրականացրել՝ հարձակվելով գավառի անվտանգության վարչության և ժանդարմերիայի հրամանատարության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Քուրդ զինյալները կիրառել են հրացաններ և ականանետներ: Հարձակումից անմիջապես հետո PKK-ի մի խմբի անդամները նստել են իրենց մեքենան և փորձել են հեռանալ դեպքի վայրից: Սակայն գավառի կենտրոնում գտնվող շուկայի տարածքում վթարի են ենթարկվել, իջել են մեքենայից և սկսել են փախչել գյուղական շրջաններ:

Քուրդ զինյալների և թուրքական իրավապահ մարմինների մյուս խմբի միջև կրակահերթ է եղել: Բախմանը միջամտել է նաև թուրքական օդուժը: Տուժածներ կամ վիրավորներ չեն գրանցվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում