Տարածաշրջանային

Ստամբուլում ահաբեկիչների հետ բախման հետևանքով մեկ ոստիկան է զոհվել

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում ահաբեկիչների հետ բախման հետևանքով մեկ ոստիկան է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Սուլթանբեյլի թաղամասում վաղ առավոտից սկսված բախումը թուրքական իրավապահ մարմինների և ահաբեկիչների միջև շարունակվում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, բախման հետևանքով ծանր վիրավորվել է ոստիկան Բեյազիթ Չեքենը, ում կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել:

Ստամբուլի Սուլթանբեյլի թաղամասում օգոստոսի 10-ի վաղ առավոտյան ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ոստիկանական կենտրոնի վրա: Ահաբեկիչները ռումբ են կիրառել եռահարկ ոստիկանական շենքի վրա հարձակման ժամանակ, ինչի հետևանքով շինության մի մասում հրդեհ է բռնկվել, որն էլ շինության մասնակի փլուզման պատճառ է դարձել: Ահաբեկչության հետևանքով վիրավորվել է 5 ոստիկան և 2 քաղաքացի, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որ վնասներ են կրել նաև շենքի հարակից տարածքում գտնվող ավտոմեքենաները և շինությունները:

Սուլթանբեյլիում վաղ առավոտից շարունակվող բախումների հետևանքով երկու ահաբեկիչ զոհվել է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում