Տարածաշրջանային

Անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա

1 րոպեի ընթերցում

Անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք կրակ են բացել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:Հարձակման հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել: Հյուպատոսարանի անվտանգության աշխատակիցների արձակած պատասխան կրակոցից հետո ահաբեկիչները փախել են:

Հաղորդվում է, որ նրանցից մեկը կին է եղել: Կան տեղեկություններ այն մասին, որ փախուստի դիմած հարձակվողներից մեկը պատսպարվել է տներից մեկում: Ոստիկանությունն աշխատանքներ է տանում համոզելու նրան տանից դուրս գալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում