Տարածաշրջանային

Ստամբուլում ահաբեկիչները ոստիկանության կենտրոնի վրա են հարձակվել

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում ահաբեկիչները ոստիկանության կենտրոնի վրա են հարձակվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Սուլթանբեյլի թաղամասում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ոստիկանական կենտրոնի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ահաբեկիչները ռումբ են կիրառել եռահարկ ոստիկանական շենքի վրա հարձակման ժամանակ, ինչի հետևանքով շինության մի մասում հրդեհ է բռնկվել, որն էլ շինության մասնակի փլուզման պատճառ է դարձել: Ահաբեկչության հետևանքով վիրավորվել է 5 ոստիկան և 2 քաղաքացի, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որ վնասներ են կրել նաև շենքի հարակից տարածքում գտնվող ավտոմեքենաները և այլ շինությունները:

Թուրքական իրավապահ մարմինները գործողություններ են սկսել մեղավորներին հայտնաբերելու նպատակով: Սակայն թուրք ոստիկանների՝ ահաբեկչության վայրում տարվող գործողությունների ժամանակ՝ ահաբեկչությունից ժամեր անց, անհայտ անձինք կրկին կրակ են բացել տեղում աշխատող իրավապահների վրա: Ոստիկանությունը արձագանքելով պատասխան կրակոցներ է հնչեցրել: Կողմերի միջև կրակահերթը որոշակի ընդմիջումերով շարունակվել է: Իրավապահ մարմինները, զրահամամեքենաներով մտնելով փողոցներ, գործողություն են սկսել ահաբեկիչներին բռնելու նպատակով:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում