Life

«Իմպերիալ» շապիտո կրկեսի դերասանները վարպետության դասեր կտան Ենգիբարյանի անվան կրկեսի ստուդիայի սաներին

1 րոպեի ընթերցում

«Իմպերիալ» շապիտո կրկեսի դերասանները վարպետության դասեր կտան Ենգիբարյանի անվան կրկեսի ստուդիայի սաներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոենիդ Ենգիբարյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Երևանում հյուրախաղերով հանդես կգա Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո կրկեսի դերասանները վարպետության դասեր կտան Ենգիբարյանի անվան կրկեսի ստուդիայի սաներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

«Ռուսաստանյան այս կրկեսի մեկ ու կես ամիս տևողությամբ հյուրախաղերը նվիրված կլինեն Լեոնիդ Ենգիբարյանի հոբելյանին: Այստեղ ներկայացված են լինելու կրկեսային արվեստի բոլոր տարրերը՝ նաև ուղտեր, ձիեր, այլ կենդանիներ: Ծրագիրը մոտ է սովետական կրկեսին, որին մինչ այսօր ոչ ոք չի կարողանում իրականացնել»,- ասաց Սոս Պետրոսյանը:

Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավարը հավելեց, որ Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո կրկեսը հյուրախաղերով Երևանում կգտնվի օգոստոսի 29-ից հոկտեմբերի 4-ը` ներկայացնելով օդային համարներ, աճպարարություն, ձեռնածուներ, աֆրիկյան վագրերով, կապիկներով և այլ կենդանիներով համարներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում