ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Չենդու արգելոցում Նինի անունով պանդան ծննդաբերել է իգական սեռի երկվորյակներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Նինին իրեն հերթին ունի երկվորյակ եղբայր:
Նորածիններն այս տարի արգելոցում ծնված պանդաների երկվորյակներից թվով հինգերորդն են: Ընդհանուր առմամբ արգելոցում բնակվում է 211 պանդա:
Մեծ պանդան կամ բամբուկե արջը (լատ.՝ Ailuropoda melanoleuca) «սև-սպիտակ կատվաթաթ» կաթնասուն է, որի հայրենիքը կենտրոնական Չինաստանն է։ Մեծ պանդան ապրում է լեռնային շրջաններում, ինչպիսիք են Սիչուանը և Տիբեթը։ 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած պանդան դարձել է Չինաստանի ազգային խորհրդանիշը։