Life

Արևի վրա արձանագրվել է միջին դասի երեք պայթյուն

1 րոպեի ընթերցում

 Արևի վրա արձանագրվել է միջին դասի երեք պայթյուն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևի վրա արձանագրվել է միջին C դասի երեք պայթյուն, իսկ կանխատեսումների համաձայն օգոստոսի 8-ին հավանական են M դասի պայթյուններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են ՌԴ-ի Ֆյոդորովի անվան Կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտից:

«Արևի վրա հաջորդ այթյուններն ակնկալվում է, որ թույլ կլինեն: Կա M դասի պայթյունների հավանականություն: Ընդանուր առմամբ գեոմագնիսական դաշտը կմնա անկայուն, իսկ ռադիացիոն դաշտը` կայուն», - ասված է ինստիտուտի հաղորդագրության մեջ:

Արևային պայթյունները, կախված իրենց ուժգնությունից, բաժանվում են 5 դասի՝ A, B, C, M ևX: Նվազագույն դասը A0.0 համապատասխանում է Երկիր մոլորակի ուղեծրի վրա մեկ քառակուսի մետր մակերեվույթին 10 նանովատ ճառագայթմանը: Երկիր մոլորակ ուղղված հզոր պայթյունները կարող են դառնալ մոլորակի վրա մագնիսական փոթորիկների պատճառ:

Լուսանկարը ` NASA/ SDO

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում