Տարածաշրջանային

Թուրքիան ուժեղացրել է հսկողությունը նավթատարերի և գազատարերի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

 Թուրքիան ուժեղացրել է հսկողությունը նավթատարերի և գազատարերի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից վերջին օրերի ընթացքում հաճախակի դարձած հարձակումների հետևանքով երկրի իշխանությունները որոշում են կայացրել ուժեղացնել հսկողությունը գազատարների և նավթատարների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Օրերս պայթեցվել էին Քիրքուք-Յումուրթալըք նավթատար խողովակաշարը, որով իրաքյան նավթը հոսում է Թուրքիա, Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգում Մասիսի ստորոտով Իրանից Թուրքիա գազ փոխադրող խողովակաշարը, այնուհետև նաև Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարի՝ թուրքական Սարիղամիշ գավառով անցնող հատվածը: Թուրքական իշխանությունները բոլոր պայթյունների համար մեղավոր էին հայտարարել Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում