Տարածաշրջանային

PKK-ի զինյալները հինգ բեռնատար են այրել

1 րոպեի ընթերցում

PKK-ի զինյալները հինգ բեռնատար են այրել

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Աղրը (Արարատ) շրջանի Դողուբայազեթ (Բայազետ) և Վանի Չալդըրան գավառները կապող ճանապարհահատվածին երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները կանգնեցրել են 5 բեռնատար մեքենա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:Բեռնատարների վարորդներին իջեցնելուց հետո զինյալներն այրել են ավտոմեքենաները: Դեպքի վայրում թուրք իրավապահ մարմինները քուրդ մարտիկների դեմ հատուկ գործողություններ են սկսել, որոնք դեռ շարունակվում են:

Օգոստոսի 7-ի առավոտյան Վանի Չալդըրան գավառում գրանցվել էր մեկ այլ միջադեպ ևս: Անհայտ անձինք հարձակվել էին Իրանից ժամանած ուղևորափոխադրող ավտոբուսի վրա: Հարձակման հետևանքով 4 ուղևոր վիրավորվել էր: Նրանք անմիջապես հոսպիտալացվել էին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում