Տարածաշրջանային

Ավելի քան 200 թուրք ակադեմիկոս կառավարությանը զենքերը վայր դնելու կոչ է արել

1 րոպեի ընթերցում

Ավելի քան 200 թուրք ակադեմիկոս կառավարությանը զենքերը վայր դնելու կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի 43 համալսարանների 202 ակադեմիկոսներ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անմիջապես զինադադար կնքել և դադարեցնել բախումները երկրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ակոս» պարբերականը, հայտարարության տեքստում ակադեմիկոսները հորդորել են կառավարությանը հրաժարվել ռազմական հռետորաբանությունից, իսկ մեջլիսին հրավիրել են քայլեր ձեռնարկելու թուրք-քրդական հաշտեցման գործընթացը երաշխիքի տակ առնելու շուրջ:

Նրանք ընդգծել են, որ 2013 թվականից սկսված իրենք հենց ամենասկզբից աջակցել են թուրք-քրդական հաշտեցման գործընթացին: «Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորցրեցինք տասնյակ երիտասարդների: Լավ իմացեք, որ մեր որդիներից, աշակերտներից, երիտասարդներից և ոչ մեկին պատերազմին զոհ չենք տա: Մեզ համար ոչ մի անհամաձայնություն ավելի կարևոր չէ նրանց կյանքից և կառուցելիք ապագայից: Կողմերին անհապաղ հրադադարի կոչ ենք անում»,- ասվում է ակադեմիկոսների տարածած հաղորդագրության տեքստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում