Life

Tesla Motors-ը ցուցադրել Է ռոբոտացված օձ-լիցքավորիչի նախատիպը

2 րոպեի ընթերցում

Tesla Motors-ը ցուցադրել Է ռոբոտացված օձ-լիցքավորիչի նախատիպը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրամոբիլներ արտադրող Tesla Motors-ը ներկայացրել Է ռոբոտացված լիցքավորումը, որը գրեթե վայրկենապես ստացել Է Snake (Օձ) մականունը: Նախատիպի եւ Tesla Model S ավտոմեքենայի փոխգործակցության 37-վայրկենանոց տեսագրությունը հրապարակվել Է ընկերության սոցիալական ակաունտներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրապարակումից 15 ժամ անց YouTube-ում տեսագրության դիտումների քանակը գերազանցել Է 700 հազարը եւ շարունակում Է աճել: Ընկերությունը չի մեկնաբանում տեսահոլովակը եւ չի հայտնում տեխնիկական մանրամասնությունները: Այն մասին, որ Tesla Motors-ն ավտոմատ լիցքավորում Է մշակում, ընկերության հիմնադիր Իլոն Մասքը հայտնել Էր 2014 թվականի դեկտեմբերին:

«Մենք այժմ աշխատում ենք լիցքավորման սարքի վրա, որը դուրս կգա պատից եւ ինքը կմիանա ավտոմոբիլին, ինչպես մետաղյա օձը»:

Tesla Motors-ն Էլեկտրամոբիլների ստեղծմամբ եւ սնուցման այլընտրական աղբյուրների մշակմամբ զբաղվում Է 2003 թվականից: Ավտոմոբիլի առաջին սերիական մոդելը՝ Tesla Roadster -ը, թողարկվել Է 2008 թվականին: Մեկ տարի հետո ներկայացվել Է Model S սեդանը, որի առաջին օրինակը կոնվեյերից իջել Է 2012 թվականին:՛ Այս պահին ընկերությունը պատրաստում Է Model X արտաճանապարհային ավտոմոբիլը, որը նույնպես կկառուցվի Էլեկտրաշարժիչի հիմքի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում