Տարածաշրջանային

Սիլոփիում թուրք իրավապահների և քուրդ զինյալների բախումից զոհեր ու վիրավորներ կան

1 րոպեի ընթերցում

Սիլոփիում թուրք իրավապահների և քուրդ զինյալների բախումից զոհեր ու վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփի գավառում երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և թուրք իրավապահների միջև բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

PKK-ի երիտասարդական թևը համարվող Հայրենասեր հեղափոխականների երիտասարդական շարժման (YDG-H) անդամների մուտքը Սիլոփի կանխելու նպատակով Անվտանգության վարչությունը տարբեր թաղամասեր զրահամեքենաներ է սկսել մտցնել, ինչի ընթացքում քուրդ զինյալները սկսել են հրազենից և ականանետներից կրակել նրանց վրա:

Երկկողմանի կրակոցների հետևանքով մահացել է 2 մարդ, իսկ 10-ը՝ այդ թվում և մեկ ոստիկան՝ վիրավորվել են: Շուրջ 6 տուն հրդեհվել է: Հաղորդվում է, որ Սիլոփիում բախումները շարունակվում են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում