Life

Գիտնականները ոչ մագնիսական մետաղները վերածել են մագնիսների

1 րոպեի ընթերցում

Գիտնականները ոչ մագնիսական մետաղները վերածել են մագնիսների

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մետաղների բարակ թաղանթները համակցելով ածխածնի մոլեկուլների հետ՝ գիտնականներին հաջողվել Է ոչ մագնիսական նյութերը (պղինձ եւ մանգան) վերածել մագնիսների: Այս մասին, ինչպես տեղեակցնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Nature հանդեսը:

Մագնիսական երեւույթներն առայժմ շատ թույլ են եւ դրսեւորվում են ընդամենը մի քանի օր, սակայն նոր հայտնագործությունը կարող Է ուղի հարթել դեպի հիբրիդային օրգանա-մետաղական մագնիսները, որոնք կիրառում կգտնեն բժշկական տեխնիկայի բնագավառում:

Օսկար Սեսպեդեսը Լիդսի համալսարանից (Մեծ Բրիտանիա) հուսով Է, որ նոր տեխնոլոգիան թույլ կտա ստեղծել ցայտունակ նյութ մագնիսա-ռեզոնանսային շերտագրության համար: Ապագայում նոր մագնիսները նաեւ կարող են փոխարինման գալ հազվագյուտ հողային տարրերին՝ կոբալտին եւ նիկելին, հողմատուրբիններում: Այժմ Սեսպեդեսն աշխատում Է մագնիսական երեւույթը երկարաձգելու վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում