Life

Երեք տարեկան տղան դարձել Է ԱՄՆ-ի Դորսեթ քաղաքի քաղաքագլուխ

2 րոպեի ընթերցում

Երեք տարեկան տղան դարձել Է ԱՄՆ-ի Դորսեթ քաղաքի քաղաքագլուխ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Դորսեթ ոչ մեծ քաղաքում (Մինեսոտայի նահանգ), որտեղ 22 մարդ Է ապրում, տեղի Է ունեցել քաղաքագլխի հերթական ընտրությունները: Դրանց արդյունքում նոր քաղաքագլուխ Է ընտրվել երեք տարեկան Ջեյմս Թաֆթսը: Նշվում Է, որ նա դարձել Է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենապատանի քաղաքագլուխը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mirror-ին:

Թաֆթսը քաղաքագլխի պաշտոնում փոխարինել Է իր վեցամյա եղբորը, որն այդ պաշտոնն զբաղեցնում Էր երկու մեկամյա ժամկետների ընթացքում: Ընտրությունների օրը սկսնակ քաղաքական գործիչը, շփվելով ընտրողների հետ, խոստացել Է հաղթելու դեպքում նրանց պաղպաղակ հյուրասիրել:

Թաֆթսի մայրը պատմում Է, որ Ջեյմսը շատ Է հուզվել, երբ հասկացել Է, որ հաղթանակ Է տարել: Նա նաեւ նշել Է, որ երեխան շատ ջանքեր Է գործադրել ընտրովի պաշտոնն ստանալու համար, բայց ապագայում նա չի պլանավորում շարունակել քաղաքական գործչի կարիերան եւ պատրաստվում Է դառնալ ձկնորս:

2014 թվականի նոյեմբերին մեկ օրով Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Էր նշանակվել Ֆրիդա մականունով շունը: Դա տեղի Է ունեցել կենդանիների համար նախատեսված քաղաքային ապաստանի աջակցման արշավի շրջանակներում:

1997 թվականից Ալյասկայի Տալկիտնա քաղաքի քաղաքագլխի պաշտոնն զբաղեցնում Է Ստաբս կատուն: Նա քաղաքի ղեկավար Է ընտրվել ընտրությունների արդյունքում՝ հավաքելով ձայների բացարձակ մեծամասնությունը:

2013 թվականի սեպտեմբերին քաղաքապետի վրա շուն Էր հարձակվել, ինչից հետո Ստաբսը մեկ շաբաթից ավելի անցկացրել Էր անասնաբուժական կլինիկայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում