Life

Քիմ Քարդաշյանը սելֆի է արել ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանը սելֆի է արել ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը սելֆի է արել ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Քարդաշյանն Ինստագրամի իր էջում հրապարակել էր իր, Քլինթոնի և ամուսնու` Քանյե Ուեսթի սելֆին: «Շատ եմ սիրում նրա (Քլինթոնի) ելույթներն ու լսել մեր երկրի հետ կապված նվաճումների մասին»,-նկարի տակ ավելացրել է Քիմ Քարդաշյանը` օգտագործելով ‪#‎HillaryForPresident հաշթեգը:

Ավելի վաղ Քարդաշյանը Ինստագրամում տեղեկացրել էր հանդիպման մասին: «Հուզված եմ այս երեկո հանդիպելու մեր հաջորդ, ԱՄՆ առաջին կին նախագահին` Հիլարի Քլինթոնին: Գուցե և նա սելֆի անի ինձ հետ»,-նշել էր հեռուստաստղը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում