Life

Մեծ Բրիտանիայում սմարթֆոններն առաջին անգամ ժողովրդականությամբ առաջ են անցել նոութբուքերից

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում սմարթֆոններն առաջին անգամ ժողովրդականությամբ առաջ են անցել նոութբուքերից

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում սմարթֆոնները՝ որպես Համացանցում աշխատելու առավել հարմար սարքեր, առաջին անգամ իրենց ժողովրդականությամբ առաջ են անցել նոութբուքերից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, վկայում են բրիտանական Ofcom հեռահաղորդակցական կարգավորիչի տվյալները:

2014 թվականին բրիտանացիների 33 տոկոսը սմարթֆոնն են ընտրել որպես Համացանց մտնելու իրենց գլխավոր սարք այն դեպքում, երբ 30 տոկոսն ընտրել է նոութբուքը:

Ինչպես նշում է Ofcom-ը, այս ցուցանիշը կարեւոր պատմական ուղենիշ է: Բացի այդ, կարգավորիչի տվյալներով, անցյալ տարի բրիտանացիներն արել են 1,2 մլրդ սելֆի, ինչը նույնպես բացատրում է շարժական սարքերի աճող տարածումը:

Բրիտանացիների շուրջ 31 տոկոսը խոստովանել է, որ անցյալ տարի լուսանկարել է իրեն, իսկ երկրի յուրաքանչյուր տասը չափահաս քաղաքացիներից մեկն ասել է, որ շաբաթական առնվազն մեկ սելֆի է անում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում