Life

Բրիտանացի ռադիոսիրողը որսացել Է Միջազգային տիեզերակայանի ազդանշանը եւ խոսել աստղանավորդի հետ

1 րոպեի ընթերցում

Բրիտանացի ռադիոսիրողը որսացել Է Միջազգային տիեզերակայանի ազդանշանը եւ խոսել աստղանավորդի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Քոուլֆորդից ռադիոսիրողը որսացել Է Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) հաղորդչի հաճախականությունը եւ կարողացել Է հաղորդակցվել ամերիկացի աստղնավորդի հետ՝ չդիմելով Համացանցին եւ արբանյակային կապին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

52-ամյա Ադրիան Լեյնի խոսքով՝ ինքը ռադիոընդունիչը հավաքել Է սեփական ավտոտնակում:

Ինչպես ասում Է Էնտուզիաստը, իրեն հաջողվել Է հայտնվել այն չորսրոպեանոց պատուհանում, երբ Միջազգային տիեզերակայանն անցնում Էր Քոուլֆորդի վրայով:

«Ամեն օր չԷ, որ հաջողվում Է խոսել տիեզերքում գտնվող մարդու հետ: Դա ադրենալինի հորդում Էր: Գլուխս կորցրել Էի»,- պատմել Է Լեյնը:

Ռադիոսիրողի կինը շատ վատ Է վերաբերվում նրա հոբբիին, քանի որ ամուսինն «օրերով քարշ Է գալիս ավտոտնակում»:

Լուսանկարը`naked-science.ru

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում