Տարածաշրջանային

Քեմալականների հետ կոալիցիոն բանակցությունների զեկույցը կներկայացվի Դավութօղլուին

2 րոպեի ընթերցում

Քեմալականների հետ կոալիցիոն բանակցությունների զեկույցը կներկայացվի Դավութօղլուին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կընդունի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության հետ կոալիցիոն բանակցություններ վարած «Արդարություն և զարգացում» կուսակցության կազմած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հաղորդվում է, որ վարչապետի նստավայրում տեղի ունենալիք հանդիպման ժամանակ իշխող կուսակցական պատվիրակության անդամները կներկայացնեն քեմալականների հետ ունեցած 5 հանդիպումների արդյունքում կազմած զեկույցը: Նշենք, որ իշխող կուսակցության պատվիրակությունը բոլոր հանդիպումներում գլխավորում էին փոխվարչապետ Նուման Քուրթուլուշը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը, զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազը:

Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրութուններում ստանալով ընտրողների ձայների 40.8 տոկոսը, ԱԶԿ-ին չի հաջողվել միանձնյա կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ պատգամավորական աթոռներ զբաղեցնել խորհրդարանում: Ինչի պատճառով Դավութօղլուն նոր կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար բանակցում է խորհրդարան անցած Ժողովրդահանրապետական (ԺՀԿ), Ազգայնական շարժում և քրդական Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունների հետ:

Բանակցությունների ընթացքը ցույց է տալիս, որ հավանական է` ԱԶԿ-ը կոալիցիա ստեղծի ԺՀԿ-ի հետ, սակայն, Թուրքիայի վերնախավին մոտ կանգնած շրջանակները հայտնում են, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համառորեն դեմ է հանդես գալիս կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Էրդողանը մեկ անգամ եւս հայտարարել էր, որ «կոալիցիոն կառավարությունը չի կարող ապահովել Թուրքիայի հետագա զարգացումը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում