Երկնքում տեսանելի է մոլորակների եռակի միացում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլորակների եռակի միացումը, երբ երեք մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ, հնարավոր է տեսնել աշխարհի տարբեր անկյուններից: Օգոստոսի 6-ի առավոտյան իրար մոտ դիտվում են Վեներան, Ուրանը և Մարսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայկական աստղագիտական ընկերությանը, այսօր մոտ 7.8 աստիճանի սահմաններում (հիշեցնենք, որ Լուսնի սկավառակի անկյունային չափն է կես աստիճան) հնարավոր կլինի դիտել Արեգակնային համակարգի ամենապայծառ մոլորակ՝ Վեներան, ինչպես նաև Ուրանը և Մարսը:

Երեք մոլորակները դասավորված կլինեն եռանկյան տեսքով: Մարսը նույնպես պայծառ է և դիտվում է անզեն աչքով, սակայն Ուրանը տեսնելու համար անհրաժեշտ կլինի օգտագործել հեռադիտակ կամ փոքր աստղադիտակ։

Հիշեցնենք, որ մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի): Այդ պատճառով, առավել հետաքրքրական են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ): Նշենք, որ մոլորակների միացումը չի նշանակում, որ այդ մոլորակներն իրականում մոտենում են տարածության մեջ: Դա միայն պրոյեկցիայում է:

Այս մոլորակների անցյալ եռակի միացումը դիտվել է 2011թ, մայիսին, իսկ հաջորդը կդիտվի 2015թ․ օգոստոսի 28-ին:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը