«Խոստումը» դրամայում հայ քահանային կմարմնավորի մեքսիկացի դերասան Դանիել Խիմենես Կաչոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քըրք Քըրքորյանի ֆինանսավորած Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) դրամայում հայ քահանայի դերի համար ընտրվել է մեքսիկացի դերասան Դանիել Խիմենես Կաչոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով excelsior.com կայքը, Կաչոն Իսպանիայում կայանալիք նկարահանումներին կմիանա հոկտեմբերին: Նա մարմնավորելու է հայ քահանայի, ով եղել է Մուսա լեռան դիմադրության կազմակերպինչերից: «Խոսելու եմ անգլերեն, սակայն հայկական առոգանությամբ. դեռ պետք է սովորեմ»,- նշել է դերասանը:

Քըրք Քըրքորյանի կողմից Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» դրամայի ֆինանսավորման մասին ԶԼՄ-ներին հայտնի է դարձել հունիսի 15-ին: Նույն օրը բարեգործը մահացել է 98 տարեկանում: Կինոժապավենի ռեժիսոր Թերի Ջորջը հայտնի է օսկարակիր «Ռուանդա» հյուրանոցը» ֆիլմով: Ֆիլմում գլխավոր դերերում են բրիտանացի դերասան Քրիստիան Բեյլը` ամերիկացի լրագրողի դերում, գվատեմալացի Օսկար Այզեքը` ուսանող բժշկի դերում և կանադուհի Շառլոտա Լեբոնը:

Ամերիկահայ լեգենդար գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը մահվանից առաջ հոգացել է, որ Հայոց ցեղասպանության մասին իր կինոնախագիծը նկարահանվի: Ֆիլմը նկարահանելու է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քըրքորյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորելու է կինոընկերությանը ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: Ֆիլմի նկարահանումները տեղի կունենան Մադրիդի շրջակայքում, Սեգովիայում և Ավիլայում: Ֆիգերասում նկարահանումները կանցկացվեն ՍանՖեռան ամրոցում, որը 18-րդ դարի ռազմական բերդ է` կառուցված բլրի վրա:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել