Հասարակական

Դպրոցներում ՏՏ ծրագրերի ներդրումը նոր աշխատատեղեր է ստեղծում Հայաստանի հեռավոր շրջաններում

5 րոպեի ընթերցում

Դպրոցներում ՏՏ ծրագրերի ներդրումը նոր աշխատատեղեր է ստեղծում Հայաստանի հեռավոր շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դպրոցական կրթական համակարգում «Մեկ ընկերություն` մեկ դպրոց» և «Ինժեներական խմբակ լաբորատորիների հիմնում ՀՀ դպրոցական համակարգում» ծրագերի իրականացման համար Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում ՏՏ ոլորտի ընկերությունների հետ: Այդ հանդիպումները նպատակ ունեն ինժեներական ծրագրերում մասնակից դարձնել նշյալ ընկերություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ծրագրին միանալով` ՏՏ ոլորտի ընկերությունները հնարավորություն են ստանում համագործակցել Հայաստանի դպրոցների հետ, իրենց ապագա աշխատողներին ընտրել դեռ դպրոցական տարիքից և մասնակցել նրանց մասնագիտական ուղղորդմանը: Օգոստոսի 5-ին «Նաիրի Կոնսորցիումում» կայացավ հանդիպում երեք ընկերությունների ներկայացուցչների հետ, ում «Ինստիգեյթ դիզայն» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը հանգամանալից ներկայացրեց ծրագրերի էությունը:

Նրա խոսքով` այդ ծրագրերը միտված են դպրոց-համալսարան կապի ամրապնդմանը, ինչպես նաև հայ երեխաների մեջ այն գաղափարի սերմանումը, որ իրենք համաշխարհային տեխնոլոգիական բրենդները սպառելուց զատ, կարող են ստեղծել այդպիսի բրենդներ:

ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանի դիտարկմամբ` ծրագրերի արդյունքում դպրոցն ավարտողների շուկայական վարձատրման արժեքը կարող է կազմել 150-200 հազար դրամ դեռ համալսարան չընդունված: Նրա խոսքով` շեշտադրումը հատկապես Հայաստանի շրջանների վրա է: «Մեր նպատակն այն է, որ հեռավոր շրջաններում աշխատելու վայրեր ստեղծվեն, դրանով նաև արտագաղթի խնդիրն ենք լուծում: Պետք է հաշվի առնել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամեն աշխատակից ստեղծում է հարակից ոլորտների 3-4 աշխատատեղ, ստացվում է, որ շրջաններում նոր աշխատատեղեր կստեղծվեն»,-ասաց Կարեն Վարդանյանը` հավելելով, որ տեխնոլոգիական գիտելիքներ ձեռք բերելուց զատ երեխաները հայկական պարեր են յուրացնում, սովորում են կրակել:

«Մեկ ընկերություն` մեկ դպրոց» ծրագրի նպատակն է տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին կապել Հայաստանի դպրոցների հետ, բարձրացնել ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում: Ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները պարբերաբար այցելում են դպրոցներ, ինչպես նաև հյուրընկալում դպրոցականներին, նրանց համար բացահայտում բարձր տեխնոլոգիական ոլորտը: Ակնկալվում է, որ Հայաստանում գործող 500-ից ավելի տեխնոլոգիական ընկերություններից յուրաքաչյուրն իր հովանու ներքո կվերցնի առնվազն մեկ դպրոց:

«Ինժեներական խմբակ-լաբորատորիների հիմնում ՀՀ դպրոցական համակարգում» ծրագրի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, ուղղորդել դպրոցականների մասնագիտական կոմնորոշումը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կզարգացնի ՏՏ ոլորտը:

Նախատեսվում է ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի աշխատուժի շուկայում կուտակել տեխնիկական հմտությունների բազա, քանի որ ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական տեխնոլոգիական շուկաներում կա աշխատուժի չբավարարված պահանջարկ: Դպրոցներում ինժեներական խմբակների գործարկման համար անհրաժեշտ ենթկառուցվածքը ներառում է 4 բաղադրիչ` «Սեռոբ» ռոբոտ կոնստրուկտոր, Նաիրի լաբ, Ատելյե լաբ, և TheLiveCode ծրագրավորման լեզուն:

Ներդրումային ծրագիրը նախատեսված է իրականացնել փուլային` 4 տարվա ընթացքում: 2015-2018 թթ. ժամանակահատվածում Հայաստանի 1400 դպրոցներում պետք է ներդրվի համապատասխան ենթակառուցվածքը և պատրաստվի դասախոսական կազմ:

Կարեն Վարդանյանի խոսքով` նշյալ ծրագիրն իրականացվում է մասնավորի հետ համագործակցությամբ: «Օրինակ, Վորդվիժն ընկերությունը եկող տարվա համար նախատեսում է 5-7 լաբորատորիա ստեղծել, Գրանդ Քենդին և U-com-ը ևս նախատեսում են այդպիսի լաբորատորիների հիմնում: Այսինքն` առաջ ենք շարժվում մասնավորի ներգրավմամբ»,-նշեց Կարեն Վարդանյանը:

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում