ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բնակչուհին պատրաստ է վճարել 2500 ԱՄՆ դոլար կաղ հավի աջ ոտքի վիրահատության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Մասաչուսեթսի բնակչուհի Անդրեա Մարտինը որոշել է օգնել կաղ հավին վարել լիարժեք կյանք:
Նա խոստովանել է, որ խիստ մտահոգվել է երիտասարդ հավի պատմությունը լսելով և դիմել է Տաֆստայի համալսարանի անասնաբույժներին վիրահատություն կատարել ու փրկել նրան:
Արդյունքում մասնագետները համաձայնել են տեղադրել անհատական պրոթեզ, որը կարժենա 2500 դոլար: