ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալժիրի բնակիչը կնոջը դատի է տվել այն բանից հետո, երբ նրան տեսել է առանց դիմահարդարման: Այս մասին տեղեկացնում է Metro կայքը՝ նշելով, որ հարսանիքի հաջորդ օրն ալժիրցին արթնացել և տեսել կնոջ իրական դեմքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նա ցնցվել և չի հավատացել աչքերին:
Լուրեր են տարածվել, որ տղամարդը կնոջ մեղադրում է խարդախության և իրեն հոգեբանական տառապանք պատճառելու մեջ: Բացի դրանից, ալժիրցին 20 հազար դոլարի չափով փոխհատուցում է պահանջում: Նա նշել է, որ մինչև հարսանիքը կինը շատ գեղեցիկ ու հրապուրիչ է եղել: Իսկ հարսանիքից հետո, երբ առաջին անգամ տեսել է կնոջն առանց դիմահարդարման, վախեցել է և որոշել, որ նա գող է: