Life

Չինաստանում կստեղծվի ինտերնետ-ոստիկանություն

2 րոպեի ընթերցում

Չինաստանում կստեղծվի ինտերնետ-ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում կստեղծեն ուստիկանական բաժանմունքներ, որոնք կզբաղվեն կիբեռանվտանգության ապահովմամբ խոշոր ինտերնետ-ընկերությունների եւ առեւտրական ու սոցիալական հարթակների կայքերում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The South China Morning Post-ը:

Ներքին գործերի փոխնախարար Չեն Չժիմինը պարզաբանել Է, որ ոստիկանությունը պետք Է առաջատար դեր ստանձնի առցանց անվտանգության ապահովման գործում եւ սերտ համագործակցություն հաստատի ինտերնետ-կարգավորիչների հետ: «Չինաստանը սրընթաց թեւակոխում Է Համացանցի դրաշրջանը, եւ ցանցում կարգի ապահովումը դառնում Է ազգային անվտանգության, սոցիալական կայունության եւ տնտեսական զարգացման հարց»,- նշել Է նա:

«Նոր ոստիկանական տեղամասերի շնորհիվ մենք կկարողանանք ամենակարճ ժամկետում բռնել ցանկացած կիբեռհանցագործի,- հայտարարել Է Չեն Չժիմինը: Պաշտոնյայի խոսքով՝ նոր միջոցները կօգեն պաշտպանելու անձնական տեղեկատվությունը, ինչպես նաեւ կանխելու գողությունները, խարդախությունը եւ ոչ ստույգ լուրերի տարածումը:

2015 թվականի հուլիսին ՉԺՀ-ում հրապարակվել Է կիբեռանվտանգության մասին նոր օրինագիծը, որը նախատեսում Է Համացանցում տվյալների տարածման վերահսկողության ուժեղացում: Ինչպես ասված Է փաստաթղթում, այն նպատակամղված Է ցանցահեններից եւ խաբեբաներից օգտատիրոջ անձնական տվյալների պաշտպանության ապահովմանը, որոնք ապօրինաբար մասնավոր տեղեկատվություն են տարածում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում