ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կծու կերակուրն, հատկապես թարմ չիլի պղպեղի հավելմամբ, նպաստում Է երկարակեցությանը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պարզել են Չինաստանի գիտնականները:
BMJ բժշկական հանդեսում հրապարակված հետազոտությանը մասնակցել Է 30-ից մինչեւ 79 տարեկան շուրջ կես միլիոն մարդ:
Հետազոտության տվյալներով՝ նրանց մոտ, ովքեր կանոնավորապես կծու սնունդ են գործածում, ցածր Է սիրտ-անոթային, շնչուղիների եւ քաղցկեղային հիվանությունների վտանգը:
Նաեւ նշվում Է, որ չիլի պղպեղը, որը ներկա Է Չինաստանի գրեթե բոլոր կծու կերակրատեսակներում, պարունակում Է կապսաիցին, որը հակաբորբոքիչ հատկություններ ունի:
Ըստ որում հետազոտության մեջ ասված Է, որ կծու կերակուրների համակողմանի օգտակարության մասին վերջնական եզրակացություններ անելը դեռ վաղ Է: