Հասարակական

Այս ամենը մեծ ուժ է հայությանը համախմբելու համար. Ռոբերտ Էմմիյանը՝ Համահայկական խաղերի մասին

2 րոպեի ընթերցում

Այս ամենը մեծ ուժ է հայությանը համախմբելու համար. Ռոբերտ Էմմիյանը՝ Համահայկական խաղերի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր, հայկական աթլետիկայի լեգենդար մարզիկ Ռոբերտ Էմմիյանը Համահայկական խաղերն իսկական տոն է համարում սփյուռքի հայ մասնակիցների համար: «Համահայկական խաղերը, այն էլ այս տարում չափից ավելի կարևոր են: Լինելով երկար տարիներ արտասահմանում` ես շատ լավ գիտակցում եմ և տեսել եմ, թե ինչպես են հայ երիտասարդները, հայկական կազմակերպությունները նախապատրաստվել այս հրաշալի միջոցառմանը: Բոլորի համար այս խաղերն իսկական ուրախություն են: Վստահ եմ` ովքեր գալիս են, ականատես են լինելու լավ կազմակերպված խաղերի: Հպարտ եմ նաև նրա համար, որ ոչ մեկ անտեսված չէ: Նմանատիպ համաշխարհային, համահայկական գործն, իհարկե, գնահատելի է: Այս ամենը մեծ ուժ է` հայությունը համախմբելու համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Էմմիյանը:

Համահայկական ամառային 6-րդ խաղերն անցկացվում են օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա,թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ,սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Այս խաղերն, իսկապես, աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ այլ նաև մասնիկների քանակով, որը գերազանցում է 6350-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում